Արամի փողոց

Արամի փողոցը բացվել է 1837 թվականին։ Այս փողոցը սկիզբ է առնում Խանջյան փողոցից, իսկ վերջանում է Մաշտոցի պողոտայում։ Այդ փողոցի վրա գտնվում է Վերնիսաժը, Եղիշե Չարենցի տուն թանգարանը և հրապարակը։ Թաղամասի կառուցման ժամանակ ստեղծվեցին մի քանի նոր փողոցներ։ Դրանք էին Ամիրյան, Պուշկինի, Փավստոս Բուզանդի և Արամի փողոցները, որոնք պահպանվեցին ինչպես նահանգական հողաչափ Ստացկու կողմից 1856 թվականին հեղինակած Երևանի առաջին հատակագծում, այնպես էլ հետագայում։ Արամի փողոցը սկսվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հետնամասից՝ Երևանի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի մոտից և ձգվում մինչև Սարյանի փողոց։ Սակայն այսօր այն ընդլայնվել է և Գլխավոր պողոտայից՝ Կառավարական 3 շենքի մոտից հասնում է մինչև Խանջյան փողոց։ Արամի և Տերյան փողոցի անկյունում գտնվող աղյուսե շենքը 1923 թվականից պատկանել է Հայֆիլմ կինոստուդիային։ Նախկինում Արամի փողոցում է գտնվել Հայաստանում Վրաստանի դեսպանատունը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *