Կապ
Հարցեր
1․ Ո՞ր բառերն են կոչվում կապեր։
2․Ինչու՞ կապերը չեն դառնում նախադասության անդամ։
3․ Ի՞նչ սկզբունքով են կապերը դասակարգվում նախադրությունների, հետադրությունների և երկդրությունների։
4․ Որոնք են համարվում կապական բառեր։
Կատարիր առաջադրանքները․
1. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:
Գոյական – շենք, հանելուկ, տաղավար
Ածական – շինարարական, փայտաշեն, հոյակապ
Թվական – երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու
Դերանուն – ես, ոչ ոք, բոլորը
Բայ – կառուցել, զրուցել, խառնել
Մակբայ – արագ, տեղ-տեղ, առավոտյան
Կապ – մասին, մեջ, բացի
Շաղկապ – իսկ, և, որովհետև
Ձայնարկություն – օ՜ֆ, ո՛չ, ջա՜ն, հեյ-հե՜յ
Վերաբերականներ – հավանաբար, գուցե
2. Նախորդ վարժության բառերը բաժանի՛ր երկու խմբի՝
ա) որևէ հարցի պատասխանող բառեր,
Գոյական – շենք, հանելուկ, տաղավար
Ածական – շինարարական, փայտաշեն, հոյակապ
Թվական – երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու
Դերանուն – ես, ոչ ոք, բոլորը
Բայ – կառուցել, զրուցել, խառնել
Մակբայ – արագ, տեղ-տեղ, առավոտյան
բ) բառեր, որոնք հարցի չեն պատասխանում:
Կապ – մասին, մեջ, բացի
Շաղկապ – իսկ, և, որովհետև
Ձայնարկություն – օ՜ֆ, ո՛չ, ջա՜ն, հեյ-հե՜յ
Վերաբերականներ – հավանաբար, գուցե
Ստացածդ խմբերից յուրաքանչյուրում ո՞ր խոսքի մասերը հավաքվեցին:
Ա խմբում են՝ գոյականները, ածականները, թվականները, դերանունները, բայերը, մակբայերը, իսկ Բ խմբում են՝ կապերը, շաղկապները, ձայնարկությունները և վերաբերականները։
3․ Բացի և բացառությամբ կապերով և տրված բառերով կազմի ր հոմանիշ բառակապակցություններ:
Օրինակ` Աղջիկ- բացի աղջկանից, բացառությամբ աղջկանից:
Ընկեր, կին, Արման, տեր, մարդիկ, տղաներ, կինո, արվեստ, վարդեր, մեղու:
Ընկեր – բացի ընկերոջից, բացառությամբ ընկերոջից
Կին – բացի կնոջից, բացառությամբ կնոջից
Արման – բացի Արմանից, բացառությամբ Արմանից
Տեր – բացի տերից, բացառությամբ տերից
Մարդիկ – բացի մարդկանցից, բացառությամբ մարդկանցից
Տղաներ – բացի տղաներից, բացառությամբ տղաներից
Կինո – բացի կինոյից, բացառությամբ կինոյից
Արվեստ – բացի արվեստից, բացառությամբ արվեստից
Վարդեր – բացի վարդերից, բացառությամբ վարդերից
Մեղու – բացի մեղվից, բացառությամբ մեղվից
4. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը։
Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է
ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով
ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր
շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու
հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան
Կապեր
համար
մինչև
օրերից
դեմ
մեջ
առաջ
շուրջը
բարձունքից
թառից
ներքևում
ափին
Կապական բառեր
որ
ինչպես
և
ուրեմն
անգամ
5. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ – բացի
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ – դեպի
3. վրա, որևէ, և, մյուս – վրա
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ – մասին
5. հանուն, անուն, այնքան, սույն – հանուն
6. Դուրս գրի՛ր կապերը:
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը,
վա՜յ, մասին, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ,
դեղին, ընկերանալ, երկար, կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:
Դրանք են՝ վրա, մասին, բացի
7. Ընդգծի՛ր կապերը:
Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:
Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:
8.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր
(կապերն ընդգծի՛ր):
Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Սեղանի վրա թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:
9. Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:
Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ:
Ամպի տակից ջուր է գալիս…
Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ:
10. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
Պարզ- դեպի, առ, դեմ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ
բարդ- ի հաշիվ, նկատմամբ









