Տիգրան 2-ի գահակալումը

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞վ և ե՞րբ է թագավորել Մեծ Հայքում Արտաշես 1-ից հետո:
Արտաշես 1-ից հետո թագավորել է իր ավագ որդին Արտավազդ 1-ը:

2. Ինչու՞ Տիգրան արքայազնը որպես պատանդ ուղարկվեց Պարթևստան:
Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ: Պարթևները, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ 1-ը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:

3. Ո՞վ էր Տիգրան 2-ի հայրը, և ե՞րբ է նա թագավորել:
Տիգրան 2-ի հայրը Տիգրանն էր: Նա թագավորեց մինչև Ք.ա. 95 թվական:

4. Ե՞րբ է թագադրվել Տիգրան 2-ը և որտե՞ղ:
Տիգրան  Մեծը թագավորել է Ք.ա. 95 ից 55 թթ.: Նա թագավորել է Աղձնիքի նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում:

5. Ո՞ր թվականներին է իշխելՏիգրան 2 Մեծը:
Տիգրան  Մեծը թագավորել է Ք.ա. 95 ից 55 թթ.:

6. Ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին:
Իր թագավորության երկրորդ տարում` Ք.ա. 94 թվականին, Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին:

Արտաշես առաջինի բարեփոխումները

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրեք Արտաշես 1-ի վարչական և ռազմական բարեփոխումները,

Արտաշես առաջինը հայկական բանակը բաժանեց 4 զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

2. Ի՞նչ տոհմանունով է ներկայանում Արտաշես1-ը սահմանաքարերի արամեատառ արձանագրություններում:

որ նա Հայկազունի Երվանդականների տոհմի շարունակությունն է։

3. Ուրիշ ի՞նչ բարեփոխումներ է կատարել Արտաշես 1-ը,

Արտաշես 1-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Մովսես Խորենացու բնորոշմամբ` «նրա օրոք Հայոց աշխարհում ոչ մի անմշակ հող չէր մնացել»:

4. Պատմեք Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման մասին: Ինչու՞ են այն անվանել Հայկական Կարթագեն:

Արտաշես 1-ինին օգնել էր կառուցել Արտաշատ քաղաքը Հաննիբալը

5. Ի՞նչ պատվանուններով է հայտնի Արտաշես 1-ը:
Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով։

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Գործնական քերականություն

Թվական

Դերանուն

Կարդում ենք Աղայան

Կարդում ենք Սահյան

Կարդում ենք Սահյան

Կուզես պայթիր

Ամպրոպից հետո

Թարգմանչական աշխատանք

Ստեղծագործական աշխատանք

Ես ամպրոպից հետո

Իմ աշխարհի տեր ու հյուրը

Իմ աշխարհի տերն ու հյուրը …

Ընդհանրապես մենք աշխարհ չունենք, աշխարհը ընդհանուր է։ Մենք այս աշխարհում ուղղակի հյուրեր էնք։ Մենք ուղղակի ապրում ենք մեր կյանքով հետո էլ մահանում։ Մարդիկ ծնվում են, մի փոքր մեծանում գնում են մանկապատեզ, հետո դպրոց։ Դպրոցը տևում է 11 տարի, ավարտում ենք դպրոցը և գնում համալսարան։ Այնտեղ սովորում ենք մեր մասնագիտությունները։ Հետո սկսում ենք աշխատել, կապ չունի մեր մասնագիտությամբ թե ոչ, կարևորը, որ մեզ հաճելի է։ Հետո մենք էլ ենք ունենում երեխաներ և նրանք էլ են անցնում այս ճանապարհը։ Եվ այսպիսով ավարտվում է կյանքը։

 

 

Կարդում ենք Աղայան

Աղայանի մասին

Թումանյան-Աղայան, (Ասլան ապերն ու Ասլան բալան)

Ղազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի միջև ընդհանուր շատ բան կար: Նրանք երկուսն էլ գյուղից են դուրս եկել: Գյուղից փոխադրվում են քաղաք, սակայն մեկը փախչում է հոր տանից, մյուսը, ընդհակառակը, հոր միջոցով փոխադրվում է Ջալալօղլի և ապա՝ Թիֆլիս՝ ուսման ծարավը հագեցնելու համար: Ապա մեկը տպարանից, մյուսը կոնսիստորիայից շարունակում են իրենց սիրելի գրական գործը: Երկուսն էլ քաղաքից են կին առնում, երկուսն էլ ծանրաբեռնված են ընտանիքով. Աղայանը ասպնջական կյանքով է ապրում, Թումանյանը իր մշտական բնակավայրը հաստատում Թիֆլիսում:

Ղ. Աղայանը կապը գյուղից չի կտրում մինչև իր կյանքի վերջը, գյուղի հոգսերն է քաշում, գյուղում եղած տարիներին նրա տունը դառնում է մի կուլտուրական վայր, որտեղ գյուղացիք լսում են նրա խոսքն ու զրույցը: Հովհաննեսն էլ միշտ կապված էր գյուղին, գնում էր հաճախ գյուղ, օգնում էր գյուղացիներին: Գյուղի ամենածանր օրերին իր համարձակ խոսքով ու գործով հաշտություն է քարոզում հայ, թուրք, վրացի ազգերի միջև: Երկուսն էլ, սիրելով իրենց հարազատ ազգը, անկեղծ սիրում էին հարևան թուրք և վրացի ժողովուրդներին:

Ղ. Աղայանի կինը, լինելով քաղաքացի, կապված էր քաղաքի հետ և չէր սիրում Աղայանի՝ գյուղի բարեկամներին: Աղայանը և իր կինը (Նատալյա Բահադրյանը) ազգակցական կապ ունեին. կինը Աղայանի մորեղբոր կնոջ քրոջ աղջիկն էր: Չէր սիրում Աղայանի եղբայրներին՝ բացի մեկից՝ Սարգիս Աղայանից, որ հանդիսանում էր մեր տան պահապան հրեշտակը: Հ. Թումանյանի կինը հակառակն էր: Նա սիրում էր գյուղը և գյուղացիներին մի առանձնահատուկ սիրով և նվիրված էր իր ամուսնուն: Երկուսի դուռն էլ բաց էր գյուղացիների առաջ:

Ղ. Աղայանն ու Հ. Թումանյանն իրար հետ խոսում էին ժողովրդական բարբառով, Ղազարոսը՝ արարատյան, Հովհաննեսը նաև լոռվա: Երկու բանաստեղծների կանայք՝ Օլգան և Նատալյան, իրար մոտ էին, մտերիմ, անչափ իրար սիրում էին, վշտերն ու ուրախությունները բաժանում էին իրար մեջ: Նույն մտերմությունը և սերը կար երկու բանաստեղծների ընտանքիների և զավակների միջև: Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին:

Ղ. Աղայանն իր ընտանիքի մեջ նահապետական էր, պահպանողական, նույնիսկ բռնակալ: Նա իր երեխաներին կրթության չտվեց (Հայկանուշին, Հռիփսիմեին և Անահիտին)՝ ասելով. «Ինքնակրթությամբ առաջ գնացեք»: Իսկ Հ. Թումանյանն, ընդհակառակը, իր բոլոր զավակներին կրթության տվեց՝ ուղարկելով մինչև բարձրագույն դպրոցներ, մեծ ուշադրություն դարձնելով մասնագիտականի վրա: Խրախուսում էր իր երեխաներին, երբ տեսնում էր նրանց մեջ տաղանդի նշաններ: Աղայանը նման դեպքերում անուշադիր էր զավակների նկատմամբ: Հ. Թումանյանը չափազանց հյուրասեր էր, ինչպես և Աղայանը: Հյուր եկած ժամանակ Ղազարոսը նշանով կհեռացներ զավակներին. եթե տղամարդ էր գալիս, աղջիկներին չէր թողնի ներս մտնել և կկանչեր այն ժամանակ, երբ հարկավոր էր սպասարկել նրանց: Թումանյանը հյուր եկած ժամաանկ ստիպում էր երեխաներին զբաղեցնել հյուրերին, հավաքում էր բոլորին և պատվիրում ներկա լինել, լսել նրանց ասքն ու զրույցը, հյուրերի հետ միասին նստել, երգել, պարել, հանելուկներ ասել, զանազան խաղեր խաղալ, նվագել:

Ղազարոս Աղայանն ու Հովհաննես Թումանյանը, ունենալով տեսական, գրական, գիտական, լեզվագիտական պաշար, իրար օգնում էին, իրար լրացնում նկատողություններով, խորհուրդներով: Նրանք կխոսեին անվերջ բնության, հասարակական երևույթների մասին, իսկ կենտրոնական նյութը գրականությունն էր: Ղ. Աղայանը երգում էր փոքրուց, լավ, ուժեղ ձայն ուներ: Թումանյանի ձայնն ու լսողությունը համեմատաբար թույլ էին, բայց նա էլ էր երգում: Երկուսն էլ լավ գիտեին մեր շարականները, տաղերն ու մեղեդիները: Երկուսն էլ սիրում էին մեր ժողովրդական հին, լավագույն ծեսերը: Երկուսի մեջ էլ վառ էր հայ ժողովրդի ազատագրության ձգտումը և հավատը:

Երկուսի մեջ էլ գոյություն ուներ հեռավորությունից իրար զգալու երևույթը: Մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է: Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»… Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»…

Մուշեղ Աղայան

Թվական

Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ։

Հայերեն տառերի թվային նշանակությունը

Կատարիր առաջադրանքները։

  • 52, 97, 206, 6087, 4321, 786, 1997 թվականները գրիր բառերով, ապա այբուբենի տառերով։
  • Հիսուներկու – ԵԲ
  •  Ինըսունյոթ – ԹԷ
  • Երկու հարյուր վեց – ԲՃԶ
  •   վեց հազար ութսունյոթ – ԶՌԸԷ
  • չորս հազար երեք հարյուր քսանմեկ – ԴՌԳՃԻԱ
  • յոթ հարյուր ութսունվեց – ԷՃԸԶ
  • 1997 – հազար ինն հարյուր ինըսունյոթ – ՌԹՃԹԷ

Օրինակ՝ 25- քսանհինգ, ԻԵ

2 – 2-րդ, Բ, երկրորդ

4 – 4-րդ, Դ, չորրորդ

5 – 5-րդ, Ե, հինգերորդ

6 – 6-րդ, Զ, վեցերորդ

8 – 8-րդ, Ը, ութերորդ

9 – 9-րդ, Թ, իններորդ

10 – 10-րդ, Ճ, տասերորդ

12 – 12-րդ, ԱԲ, տասներկուերորդ

28 – 28-րդ, ԲԸ, քսանութերորդ

20 – 20-րդ, Ի, քսաներորդ

21 – 21-րդ, ԲԱ, քսանմեկերորդ

25 – 25-րդ, ԲԵ, քսանհինգ

Հիմա աշխարհի ժողովուրդների մեծ մասը նոր տարին նշում են հունվարի մեկին։

Հիմա համարում են, որ գարունը գալիս է մարտի մեկին, բայց ըստ մեր նախնիների՝ գարնան սկիզբը

համընկնում է գիշերհավասարի հետ (մարտի
23-24)
Պայմանավորվեցին հանդիպել ցերեկը՝ ժամը մեկին։
Առաջին անգամ էր ոտք դնում այդ շենքը։
Երգը լսվում էր առաջին հարկի բաց պատուհանից։
Այդ խմորեղենի համար առաջին տեսակի ալյուր է պետք։

Եռանկյուն – երեք կողմ ունեցող

Եռաբլուր – երեք կողմ ունեցող բլուր

Եռագագաթ – երեք գագաթ ունեցող

Երեսուն – երեք տասնյակ ունեցող

Քառանկյուն – չորս անկյուն ունեցող

Քառասուն – չորս տասնյակ ունեցող

Երկու – երկպատիկ, երկյակ

Երեք – եռյակ, երակի, եռյակ

Չորս – քառյակ, քառակի

Հինգ – հնգակի

Տաս – տասնյակ, տասնակի, տասնական, տասնավոր, տասնապատիկ

Հարյուր – հարյուրակ, հարյուրակի, հարյուրական, հարյուրավոր, հարյուրապատիկ

Հազար – հազարյակ, հազարական, հազարավոր, հազարապատիկ

Առաջին – առաջնություն, առաջնեկան, առաջավոր

Երկրորդ – երկրորդություն, երկրորդական, երկրորդավոր

Երորդ – երրորդություն, երրորդական

Տասներորդ – տասներորդական

Կարդում ենք Սահյան

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

  • Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը:
    Գլխիվայր – գլուխը դեպի ցած
    Ալեփրփուր – սպիտակ ալիքներով՝ փրփուրներով
    Շառաչում – շառաչյուն հանել
    Շողքը – արտացոլանք, անրադարձում
    Շվաքը – ստվեր
  • Առանձնացրու քեզ դուր եկած թարս պատկերը, շարունակիր այն նկարել…
    Եվ ջրվեժներ ալեփրփուր – ինձ դուր եկավ այս թարս արտահայտությունը, որովհետև ես պատկերացրեցի այս նախադասությունը պատկերավոր։
  •  Ինչպիսի՞նն է Սահյանի աշխարհը:
    Սահյանի աշխարհում բոլորը բարի են, եթե ինչ որ մեկը ինչ – որ բան ունի կիսվում է։
  • Իմ աշխարհի տերն ու հյուրը … — ստեղծագործական աշխատանք

Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը

Մխիթար Սեբաստացի դպրոցի Հաղորդարարների ընտրությամբ խումբ  սկսել է Հայաստանյան թատրոնների ուսումնասիրությունը։

Ես՝ Նատալի Զաքարյանս, ուսումնասիրում եմ Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը։

Նպատակը․
Հայրենագիտական հետազոտումներ։ Ավելին իմանալ հայաստանյան թատրոնների մասին։

ԸՆթացք․

Այցելություն թատրոն

Դիտել ներկայացում

Հարցազրույց թատրոնի անձնակազմից

Արդյունք․

Մեր տարիքի երեխաները հանդիսատես կլինեն ոչ թե միայն Երևանի թատրոնների ներկայացումներին, այլ նաև ամբողջ Հայաստանի թատրոնների ներկայացումները։ Նաև մենք կճանաչենք Հայաստանի բնությունը։

Տեղեկություններ թատրոնի մասին

Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը հիմնվել է 1935 թ. նույն ժամանակահատվածում գործող թատերական խմբերի հիման վրա և նույն թվականին էլ Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացումով առաջին անգամ բարձրացրել վարագույրը: Դերասաններ են Վանյա Բալայանը, Անիկ Հարությունյանը, Բագրատ Կիրակոսյանը, Արուսյակ Մարտիրոսյանը, Մխիթար Դավթյանը, Խորեն Սարգսյանը, Ռուբեն Սարգսյանը, Համեստ Ստեփանյանը իսկ նկարիչը Արտյուշա Վանյանը ռեժիսորը Սուրեն Միրզոյանի գլխավորությամբ եղան և թատրոնի պատմության մեջ մնացին որպես նահապետներ:

Իրար հաջորդեցին «Պատվի համար», «Նամուս», ներկայացումները: Հայրենական մեծ պատերազմի տարիներին բեմադրվեցին «Ռուզան», «Վագիֆ», «Զոյա» հայրենասիրություն քարոզող և ոգեշնչող թեմաներով ներկայացումները:

Պատերազմի ավարտից հետո բեմադրվեցին Շոլոխովի «Երիտասարդ գվարդիա», Շեքսպիրի «Օթելլո», ապա «Պլատոն Կրետչետ», «Ուրիշի երեխան», «Պեպո», «Խաթաբալա» ներկայացումները:

1951 թ Հենրիկ Մալյանը Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» ներկայացումով իրականացրեց իր ռեժիսորական դիպլոմային աշխատանքը: 1951 թվականին էլ թատրոնը ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշումով լուծարվեց, և թատրոնի դերասանների մի մասը տեղափեխվեց Գորիսի թատրոն:

1958 թվականին Ղափանի թատրոնը կրկին վերաբացվեց, կոչվեց Զանգեզուրի պետական միջշրջանային թատրոն: Այն նոր շունչ ու ոգի առավ, երբ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի մի խումբ շրջանավարտներ /Երվանդ Ղազանչյան, Գալյա Նովենց, Արծրուն Մանուկյան, Գուժ Մանուկյան, Ռաֆայել Քոթանջյան, Ալիկ Քոչարյան և այլՆ/ եկան Ղափան` լրացնելու տնօրեն Ալեքսեյ Հովհաննիսյանի և գլխավոր ռեժիսոր Առնոլդ Մարտիրոսյանի և ռեժիսոր Լևոն Մարտիրոսյանի ղեկավարած ստեղծագործական կոլեկտիվը: Նրանցից շատերը հետագայում դարձան ճանաչված դերասաններ: Նրանք թատրոնի հիմնական կազմի` հանրապետության վաստակավոր արտիստուհի Արաքսյա Գասպարյանի, Վանյա Բալայանի, Անիկ Հարությունյանի, Անիկ Տոնոյանի, Ռուբեն Սարգսյանի հետ կարողացան ստեղծել մի կուռ, ուժեղ կոլեկտիվ: Ապա թատրոն եկան Ջուլետ Կոժոյանը, Բորիս Հովհաննիսյանը, Գորիսի թատրոնից Ղափան վերադարձան Արուսյակ Մարտիրոսյանը, Միլիտոս Ղազարյանը, Ժակ Ենգիբարյանը: Իրենց բեղմնավոր ստեղծագործական աշխատանքի համար 1977թ. վաստակավոր արտիստի կոչմանն արժանացան թատրոնի դերասաններ Միլիտոս Ղազարյանը, Անիկ Հարությունյանը, Ժակ Ենգիբարյանը, 1981 թ. Արուսյակ Մարտիրոսյանը: Իսկ 1986 թ. վաստակավոր արտիստ Միլիտոս Ղազարյանը արժանացավ ժողովրդական արտիստի կոչման:

Այդ ժամանակներից սկսած թատրոնը տարեցտարի հարստացնում էր իր խաղացանկը նոր ու փայլուն ներկայացումներով` «Նույն հարկի տակ»:

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
    Կայծակը առաջանում է ամպրոպից, իսկ ամպրոպը առաջանում է սենց ասաց երբ, որ ամպերը կռվում են։
  2. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

    Կայծակի ժամանակ ամենակարևորը չմոտենալ մետաղյա իրերի կամ մարմինների։ Չի կարելի պարկել գետնին, դուք հաղորդիչ եք կայծակի։ Եթե գտնվում եք ջրի մեջ պետք է դուրս գալ։ Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակաելի շենքում, ավտոմեքենայում՝ փակվելով պատուհանները։

  3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
    Պետք է մեկ ապահով տեղում պպզես, բայց կարևոր է, որ ծառերի մոտ չլինես, նառ պետք է բոլոր էլեկտրական իրերը անջատել։
  4. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

    Հաստատուն մագնիսը այն մարմիններն են որոնք, երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները։
    Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

  5. Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։
  6. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
    Օրինակ դու մոլորվել ես և մոտդ ունես կողմնացույց , կողմնացույցը քեզ կոգնի որպիսի դուրս գաս, և երբ, որ դու պահում ես կողմնացույցը և թեքում ես տարբեր կեղմեր նա սկսում է աշխատել։
  7. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները։
    Մագնիսները կարող են օգտագործվել տարբեր բաների համար օրինակ՝ խաղալու համար, ինչոր բան կփցնելու համար և այլն։
  8. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
    Օրինակ երբ դու ինչ – որ առարկա մտցնես ջուրը, այդ առարկան կթեքվի այսինքն կբեկվի։
    8. Ի՞նչ է ոսպնյակը:
    Ոսպնյակը այն է երբ ակնոցի, խոշորացույցի և նմանատիպ բաների վրա ընկնում է արևի ճառագայթները և հավաքում է կամ ցրում։
  9. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
    Երբ, որ ինչ – որ ապակու վրա հավաքվում է արևի ճառագայթները մի կետի վրա, այդ կետը կոչվում է կիզակետ։
  10. Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

    Լույսի ճառագայթը ուղղագիծ է տարածվում միայն համասեռ միջավայրում։ Այն, հասնելով երկու տարբեր միջավայրերի բաժանման սահմանին, փոխում է իր տարածման ուղղությունը՝ ամբողջությամբ կամ մասամբ մնալով նույն միջավայրում։

  11. Նշի՛ր հայելիների տեսակները:
    Ուռուցիկ, հարթ, գոգավոր
  12. Ո՞ր անկյունի է կոչվում անդրադարձման անկյուն։
    Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:
  13. Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
    Աչքի լավագույն տեսողության հեռավորությունը 25 սմ – ն է։
  14. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։
    Եղջերաթաղանթ, ծիածանաթաղանթ, բիբ, ակնաբյուրեղ, ակնապատյան, ցանցաթաղանթ, տեսողական նյարդ, ապակենման մարմին։

Ես ամպրոպից հետո

Գիտեք չէ, ամպրոպը միայն եղանակի մի մաս չէ, ամպրոպը նաև մեր մեջ է լինում։ Մարդկանց մեջ ամպրոպ է լինում երբ նրանք զայրացած են, այսինքն մարդկանց զայրացնում են և նրանք զայրանում են, ես այդ երևույթի անունը դրեցի «Ամպրոպ մարդկանց մեջ»։ Շատերը չեն սիրում երբ մարդիկ զայրանում են, նրանք սիրում են մարդկանց արևը, մարդիկ սիրում են բարի և հոգատար մարդկանց․

Ես դեռ չեմ տեսել մարդկանց,  որոնք չեն սիրում բարի մարդկանց ու վստահ եմ, որ այդպիսի մարդիկ չկան։